Լուիզա Ներսիսյանը խոսել է ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին

Լուիզա Ներսիսյանը խոսել է ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին

Լուիզա Ներսիսյանը հաղորդումներից մեկի ժամանակ անդրադարձել է ամուսնու՝ դերասան Հրանտ Թոխատյանի առողջական վիճակին:

«Շատ դրական է, արդեն անցնում է աշխատանքի, շատ ուրախալի լուր է»,- ասել է նա:

Արդյոք Հրանտ Թոխատյանը որպես տղամարդ ուշադիր է կանանց տոներին: Պատասխանելով հարցին, Լուիզա Ներսիսյանն ասել է.

«Երբեմն, երբ մենք նվերներ չենք ստանում, դա նրանից է, որ մենք ասում ենք՝ մեզ պետք չէ: Ինչ-որ ձևով այդ ազդանշանը տվել ենք տղամարդուն, որ մենք բավարարվում ենք այսքանով կամ չենք ուզում ավելորդ ծանրաբեռնել նրան: Եվ դրա պատասխանը ստանում ենք»,- ասել է Լուիզա Ներսիսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում