Անահիտ Մանասյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզպետի հետ, տեղեկացրել՝ ինչ հարցերով են մարդիկ դիմել ՄԻՊ գրասենյակ
Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գեղարքունիքի մարզում մարդու իրավունքների պաշտպանության հետ առնչվող մի շարք հարցեր, որոնք քաղաքացիների կողմից հաճախակի են հասցեագրվել ՄԻՊ գրասենյակ։
Համագործակցված աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով մարզպետ Կարեն Սարգսյանին՝ Անահիտ Մանասյանը նշել է այն ոլորտները, որոնցում առկա հիմնախնդիրները պատճառ են դառնում մարդկանց իրավունքների ոչ լիարժեք պաշտպանության։
Անդրադառնալով առաջ քաշված հարցերին՝ Կարեն Սարգսյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ամենօրյա հետևողական ու համագործակցված աշխատանք է տարվում բոլոր ուղղություններում և հանգամանալից ներկայացրել կրթական, առողջապահական, քաղաքաշինության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում կառավարության կողմից իրականացվող հսկայածավալ ծրագրերը, որոնք ուղղված են մարզում կյանքի որակի բարելավմանը:
Կարծիքներ