Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
Կոպենհագենի ֆոնդային բորսայի պատմական շենքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են չորրորդ օրն անընդմեջ. շենքի փլուզման վտանգը մեծ է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
«Ուրբաթ օրն առավոտյան ժամը 06:00-ին Բյորսենում (Կոպենհագենի ֆոնդային բորսայի շենքը) հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են», - հաղորդել է TV2 հեռուստաալիքը։
Ապրիլի 19-ի առավոտյան արված նկարահանումներում երևում են, թե բորսայի սայրաձողը շրջապատող փայտամածներն ինչպես են թեքվել շենքի այրված հատվածի վրա: Փրկարարները սկսել են փայտամածների ապամոնտաժումը, որոնք, նրանց խոսքով, կարող են հանգեցնել կոնստրուկցիաների է՛լ ավելի մեծ փլուզման, հաղորդում է հեռուստաալիքը։
Կոպենհագենի ֆոնդային բորսայի պատմական շենքում հրդեհը բռնկվել է ապրիլի 16-ի առավոտյան։ Բռնկումից անմիջապես հետո փլուզվել են սայրաձողն ու տանիքը։ Շենքի կեսն ամբողջությամբ այրվել է մինչև ապրիլի 17-ը, իսկ ապրիլի 18-ին փլուզվել է ճակատը։
Դանիական ԶԼՄ-ները, մշակութային ու քաղաքական գործիչներն այս իրադարձությունը համեմատել են Փարիզի Աստվածամոր տաճարում հինգ տարի առաջ բռնկված հրդեհի հետ։
Կարծիքներ