Պապուա Նոր Գվինեայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայի կենտրոնում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի պետական երկրաբանական բյուրոն։

Էպիկենտրոնը գտնվել է Մորոբե քաղաքից 150 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է ավելի քան 27 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 98 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում