Մոզամբիկի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով զոհվել է 91 մարդ
Առնվազն 91 մարդ է մահացել Մոզամբիկում այն բանից հետո, երբ ձկնորսական նավը, որը վերածվել էր լաստանավի, խորտակվել է ծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին հայտնում է AFP-ն ՝ տեղական իշխանություններին հղումով։
Նրանց տվյալներով՝ նավի վրա եղել է 130 մարդ։ Նավը ծանրաբեռնված էր և պիտանի չէր ուղևորներ տեղափոխելու համար, հայտնում է գործակալությունը Նաամպուլա նահանգի պետքարտուղարի խոսքերը։ Նրա խոսքով՝ նավի վրա խուճապ է սկսվել տարածվող խոլերայի համաճարակի մասին կեղծ տեղեկությունների պատճառով՝ ուղևորներից շատերը փորձել են ցամաք հասնել։
Պետքարտուղարը հայտնել է, որ զոհվածների թվում կան մի քանի երեխաներ: Փրկարարները հայտնաբերել են հինգ ողջ մնացածի, նրանցից երկուսը հոսպիտալացվել են։ Նավաբեկության պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։
Կարծիքներ