Քննարկվել են Հայաստանում «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության գործունեությունը ընդլայնելու հնարավորությունները
Նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներ Ամիթ Գուպտային և Ջեյշռի Ռանգառաժանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընկերության գործունեությունն ընդլայնելու և հայաստանյան մասնաճյուղի կազմը երիտասարդ բարձրակարգ մասնագետներով համալրելու հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան այն ընկերություններին, որոնց հետ ընկերությունը կարող է արդյունավետ համագործակցություն ծավալել։
Կարծիքներ