Facebook-ի նախկին աշխատակիցը պատրաստվում է մեղադրել սոցիալական ցանցին հունվարի 6-ի անկարգություններին օժանդակելու համար
Ֆեյսբուքը լքած աշխատակիցը մտադիր է մեղադրել իր նախկին գործատուին` Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններին նպաստելու համար: Այս մասին հաղորդում է The New York Times- ը` հղում անելով սոցիալական ցանցի աշխատակիցների համար նախատեսված ներքին էլեկտրոնային նամակին։
Ընկերության փոխնախագահներից մեկի՝ Նիկ Կլեգի անունից աշխատողներին ուղարկված նամակի համաձայն, նախկին գործընկերը CBS-ի երեկոյան եթերում պատրաստվում է մեղադրել Facebook-ին ամերիկյան հասարակության քաղաքական բևեռացման համար:
Կլեգը, իր գրառման մեջ, քննադատել է սպասվող մեղադրանքները` նշելով, որ դրանք «սխալ եզրակացությունների են հանգեցնում»:
«Սոցիալական մեդիան վերջին տարիներին մեծ ազդեցություն է թողել հասարակության վրա, և Facebook-ը հաճախ բանավեճերի վայր է, բայց դա չի նշանակում, որ Facebook-ը կամ սոցիալական ցանցերը առհասարակ բևեռացման հիմնական պատճառն են», - ասել է նա։
Կարծիքներ