ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոս
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ՝ ներառյալ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ։
Կարծիքներ