Այնպիսի ժամանակ է, որ պետք է ընտրություն կատարենք՝ լինել զինվո՞ր, թե՝ հասարակ մահկանացու. Վահագ Ռաշ

Այնպիսի ժամանակ է, որ պետք է ընտրություն կատարենք՝ լինել զինվո՞ր, թե՝ հասարակ մահկանացու. Վահագ Ռաշ

Երգիչ Վահագ Ռաշն  անդրադարձել է Արցախում ծավալվող իրադարձություններին։ Երաժիշտը Facebook-յան գրառմամբ նշել է՝ պետք է ընտրություն կատարել։

«Այնպիսի ժամանակ է, որ պետք է ընտրություն կատարենք, լինել զինվոր, թե՞ հասարակ մահկանացու։ Երկու դեպքում էլ մեռնելու ենք, մի քիչ շուտ, մի քիչ ուշ, հաղթանակից հետո կամ կռվի դաշտում։ Բայց մի բան լա'վ հիշեք, նախկին զինվոր չի լինում` եթե դուք կատարել եք ձեր ընտրությունը։

Հիշե'ք նաեւ. Զինվորի համար փառքի կենաց են խմում, իսկ հասարակ մահկանացուին` ողորմաթաս»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում