Կորոնավիրուսային ծանր վիճակով պայմանավորված՝ Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը հետաձգվել է

Կորոնավիրուսային ծանր վիճակով պայմանավորված՝ Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը հետաձգվել է

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ծանր իրավիճակի պատճառով հետաձգվել է  Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը: Այս մասին հաղորդում է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան:

Մրցաշարը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 6-19-ը Ստամբուլում և այժմ հետաձգվել է մինչև 2022 թվականի մարտ:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ այս օրերին Աբովյանում աշխարհի առաջնության նախապատրաստական հերթական հավաքն է անցկացնում կանանց բռնցքամարտի Հայաստանի հավաքականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում