Ամփոփվել են մայիսի 7-ի համապետական ծառատունկի նախապատրաստական աշխատանքները

Ամփոփվել են մայիսի 7-ի համապետական ծառատունկի նախապատրաստական աշխատանքները

Ամփոփվել են մայիսի 7-ի համապետական ծառատունկի նախապատրաստական աշխատանքները, հայտնում է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Մայիսի 7-ին կայանալիք Համապետական ծառատունկին ընդառաջ այսօր  կատարված աշխատանքների ամփոփում-քննարկում եմ անցկացրել։

Նախարարության անտառյին կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են ծառատունկի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Ներկայացվել  են ծառատունկի իրականացման համար նախատեսված տարածքների, մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխման վերաբերյալ մի շարք հարցեր։
Քննարկել ենք նաև տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։
Խնդրել եմ գործընկերներիս առավելագույն հետևողականություն ցուցաբերել և ապահովել ծառատունկի պատշաճ կազմակերպումը։ 

Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ, որի ընթացքում Լոռու («Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ),Արագածոտնի («Արագածոտնի անտառտնտեսություն») և Սյունիքի («Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ) մարզերում կտնկվի շուրջ 15 հա անտառ։

Ծառատունկ կիրականացվի նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում