Եթե Հայաստանը շարունակի քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու պատճառ չի լինի. Ռուբինյան
«Եթե այս քաղաքական ուժերը գան իշխանության և անեն այն, ինչ իրենք խոստանում են անել (իսկ իրենք ի՞նչ են խոստանում անել, վերանայել այն խաղաղությունը, որն այսօր կա), եթե իրենք ասում են՝ վերանայում ենք, նշանակում է ավտոմատ հրաժարվել այս խաղաղությունից, իսկ դա էլ նշանակում է ավտոմատ հրաժարվել միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուց, հրաժարվել սահմանազատման սկզբունքներից, հրաժարվել ապաշրջափակման սկզբունքներից և TRIPP-ի իրագործումից, հրաժարվել Ղարաբաղյան շարժումը շարունակելուց. սա ավտոմատ 100 տոկոսով բերելու է պատերազմի»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ իրենց մեղադրում են, թե ՀՀ իշխանության ներկայացուցիչները վախեցնում են պատերազմով, սպառնում են պատերազմով: Մինչդեռ ըստ Ռուբինյանի՝ եթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու ընդհանրապես որևէ պատճառ չի լինի:
Ինչ վերաբերում է քննադատությանը, թե «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցական խաղաղություն է բերել, Ռուբինյանը համաձայն չէ, կարծում է՝ բերել են իրական խաղաղություն:
«Եթե տեսականորեն իշխանության գա այլ ուժ, որը շարունակի այս քաղաքականությունը, պատերազմի վտանգ չի լինի, որովհետև պատերազմի և խաղաղության երկընտրանքը ոչ թե ՔՊ-ից է կախված, այլ ՔՊ-ի վարած քաղաքականությունից»,- նշել է Ռուբինյանը:


Կարծիքներ