Գիտեմ, թե որտեղից է ուղղորդված. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած միջադեպի մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ մարտի 26-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպը կազմակերպված է եղել, նաև գիտի, թե ում կողմից։
«Գիտեմ, թե որտեղից է ուղղորդված»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իր գործողությունների մեջ ինչ-որ բան կա, գործի կանցնեն։
Նույնը կլինի նաև հակառակ կողմի գործողությունների դեպքում:
«Որևիցե մեկը թող չխաբվի մեր դաստիարակությանը, կանոնագրքին, օրենքի նկատմամբ հարգանքին։ Սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր»,- ընդգծել է նա։


Կարծիքներ