Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը աննախադեպ չեմպիոնության համար կստանա միանվագ 10 մլն, ամեն ամիս էլ` 1,3 մլն դրամ գումար

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը աննախադեպ չեմպիոնության համար կառավարությունից կստանա 10.000.000 դրամ միանվագ գումար, իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս ավելի քան 1 միլոն 300 հազար դրամ:
Այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանը` շարունակելով.
«Շնորհակալ ենք, եղբա՛յր, արժանի ես:
Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ եւ ավելի գումար է ստանում մոտ 60 մարզիկ:
500 հազարից մինչեւ 1 միլիոն՝ 70 մարզիկ:
2023-ի բյուջեով մոտ 500 միլիոն դրամ կհատկացվի սպորտում մեծ նվաճումերի հասած մարզիկների խրախուսման համար: Սա աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ, սա արդյունքն է 2018-ից ոլորտում կատարվող բարեփոխումներրի, սա պետության եւ մեր գնահատանքն է Հայաստանին hաղթանակ պարգեւած մեր մարզիկներին:
Հ.Գ. Շնորհակալություն ՀՀ բյուջեն հարստացնող բոլոր օրինապահ հարկատուներին»:
Հիշեցնենք՝ անկախ հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն:
Կարծիքներ