ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունը նախազգուշացրել է Եմենում զանգվածային քաղցի հավանականության մասին
ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունը նախազգուշացրել է, որ Եմենում ավելի քան 16 միլիոն մարդ սովի կմատնվի այս տարի, եւ արդեն շուրջ կես միլիոն մարդ երկիրը պառակտող պատերազմի հետեւանքով գտնվում է սովի եզրին:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը հայտարարել է, որ արաբական աշխարհի ամենաաղքատ երկրում խոշորամասշտաբ քաղցի վտանգը «երբեք ավելի սուր չի զգացվել»՝ հավելելով, որ բազմամյա հակամարտությունը, տնտեսական ու ինստիտուցիոնալ անկումը դարձել են բոլոր հատվածներում հսկայական հումանիտար պահանջմունքների պատճառը:
Նախազգուշացումը հնչել է նախքան Շվեդիայի եւ Շվեյցարիայի կողմից կազմակերպված ներդրումների մասին հայտարարությունը: ՄԱԿ-ի գրլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը պատրաստում է դիմել այս տարի Եմենին 3,85 միլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրելու խնդրանքով:
Կարծիքներ