Փոխադարձ մեղադրանքներ և լարվածություն թուրք-իրանական հարաբերություններում
Թուրք-իրանական հարաբերություններում լարվածություն է առաջացել։ Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսին կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին փոխանցվել է Իրանի բողոքի նոտան` կապված Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն հայտարարության հետ, ըստ որի՝ Իրանում գտնվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) մի խումբ անդամներ:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ Իրանի ԱԳՆ-ում անընդունելի են համարում Սոյլուի նմանատիպ հայտարարությունը և դատապարտում այն։
Հաղորդվում է, որ ավելի վաղ Անկարայում էլ Իրանի դեսպանն էր կանչվել Թուրքիայի ԱԳՆ՝ Իրաքի հյուսիսում Թուրքիայի բանակի հարձակումների վերաբերյալ արած հայտարարության պատճառով: Թուրքիայի ԱԳՆ-ում նրան հայտնել էին, թե Իրանի դեսպանը վերջին մարդն է, որը կարող է նման մեղադրանքներ հասցեագրել Անկարային։
Կարծիքներ