Իսակովի պողոտայում պարեկային ծառայության ավտոմեքենան կորցրել է կառավարումն ու բախվել պատին

Իսակովի պողոտայում պարեկային ծառայության ավտոմեքենան կորցրել է կառավարումն ու բախվել պատին

Երևանի Իսակովի պողոտայում ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողը՝ ծառայողական ավտոմեքենայով, չնկատելով փոսը, ընկել է դրա մեջ, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը, առաջ ընթացել, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու բախվել պատին, հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում