2003 թվականին Շենգավիթի թաղապետը օտարել է մանկապարտեզ մոտ 30մլն դրամով, մինչդեռ շուկայական արժեքը 270մլն դրամ է եղել.և սա ընդամենը մեկ դրվագ է
Լսում եմ ԱԺ-ում գլխավոր Դատախազի տարեկան հաղորդումը.
Մեկ դրվագ, որը ծակեց ականջս, հետևյալն է.
2003 թվականին Շենգավիթի թաղապետը օտարում է մանկապարտեզ մոտ 30մլն դրամով, մինչդեռ տվյալ նախակրթարանի շուկայական արժեքը 270մլն դրամ է եղել։
Եվ սա ընդամենը մեկ դրվագ է տարիներ ի վեր պետության, կրթական ու մնացած բոլոր ոլորտների հիմքերը թուլացնելուն միտված՝ ոհմակի հստակ ու նպատակային վարած քաղաքականությունից։
Զազրելի է!
Այս մասին գրել է Ավան Վարչական Շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը:
Կարծիքներ