Ինդոնեզիան 12,4 մլն դոլարով տուգանել է Google-ին

Ինդոնեզիան 12,4 մլն դոլարով տուգանել է Google-ին

Ինդոնեզիայի հակամենաշնորհային գործակալությունը Google-ին պարտավորեցրել է մոտ 12,4 միլիոն դոլարի տուգանք վճարել անբարեխիղճ գործարար պրակտիկայի համար․ գրում է Reuters-ը։

Այն կապված է Google Play Store-ի համար վճարային համակարգի ծառայությունների հետ: Գործակալությունը հետաքննություն է սկսել Google Alphabet Inc.-ի դեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում