Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ

Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ

ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանին ՍԴ դատավոր ընտրելու քվեարկությանը մասնակցել է ԱԺ-ի 88 պատգամավոր։ Քվեաթերթիկներից ոչ մեկը անվավեր չի ճանաչվել, կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 3։ Էդգար Շաթիրյանն ընտրվել է ՍԴ դատավոր։

ՀՀ նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանին ՍԴ դատավոր ընտրելու քվեարկությանը մասնակցել է ԱԺ-ի 88 պատգամավոր։ Քվեաթերթիկներից 1-ը անվավեր է ճանաչվել, կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ 1։ Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ դատավոր։

Երվանդ Խունդկարյանին ՍԴ դատավոր ընտրելու քվեարկությանը մասնակցել է ԱԺ-ի 88 պատգամավոր։ Քվեաթերթիկներից 2-ը անվավեր են եղել, կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 2։ Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածու Երվանդ Խունդկարյանն ընտրվել է ՍԴ դատավոր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում