ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվել է պետությանը

ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվել է պետությանը

Վերականգնվել է Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի հայտնի շենքի նկատմամբ Հայաստանի սեփականության իրավունքը։ Կառավարության որոշմամբ այն ամրացվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագա օգտագործման համար։

«Այն ժամանակին մասնավորեցված է եղել, և ինչպես իրավապահ մարմիններն են պարզել, ապօրինի կերպով է մասնավորեցված եղել։ Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում այն վերադարձվել է պետությանը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում