Մոլդովայի հայ համայնքը նոր ղեկավար ունի

Մոլդովայի հայ համայնքը նոր ղեկավար ունի

Ուկրաինայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ տեղի է ունեցել Մոլդովայի հայկական համայնքի համաժողով, ընտրվել է 11 հոգանոց խորհուրդ հետևյալ կազմով. Հայկ Վարդանյան, Հովհաննես Վարդանյան, Թաթուլ Դավոյան, Մարիանա Բարաշյանց, Ռոմեո Զաքարյան, Ռոբերտ Հարությունյան, Կարեն Գասպարյան, Վիտալի Պետրոսյան, Արամ Գասպարյան, Արմեն Սահակյան, Վանիկ Ակունց: Համաժողովի ժամանակ նաև ընտրվել է համայնքի նախագահ՝ Կարեն Հովհաննիսյանը:

«Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Մոլդովայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով համայնքի նորընտիր ղեկավարին, դեսպանը Համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստան-Մոլդովա հարաբերությունների վերջին զարգացումները, տեղեկացնելով, որ քննարկվում են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման ժամկետները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում