Forbes-ը FLYONE ARMENIA-ն ներառել է Ռուսաստանից չվերթեր իրականացնող լավագույն ավիաընկերությունների ցանկում
Հայաստանյան FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնվել է FORBES հեղինակավոր պարբերականի ռուսալեզու տարբերակի վարկանիշային աղյուսակում՝ որպես Ռուսաստանից չվերթեր իրականացնող լավագույն ավիաընկերություններից մեկը։
Վարկանիշային աղյուսակում FLYONE ARMENIA-ն զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ ետևում թողնելով այնպիսի ավիացիոն հսկայի, ինչպիսին է Turkish Airlines ավիաընկերությունը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ռուսաստանյան FORBES-ի այս վարկանիշը կազմվել է ռուսաստանյան խոշորագույն AVIASALES ընկերության հետ համատեղ։ Վարկանիշային աղյուսակը կազմելու համար դիտարկվել է 38 ընկերություն, որոնցից 14-ը՝ ռուսաստանյան, մնացածն՝ արտերկրի։ Աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի ազգային ավիափոխադրողը՝ «Աէրոֆլոտ»-ը, երկրորդ և երրորդ հորիզոնականներում են S7 և «Ազիմուտ» ընկերությունները։
FLYONE ARMENIA- հայաստանյան առաջատար ավիափոխադրողն է: Այն հիմնադրվել է 2021 թ.: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Ընկերությունը չվերթեր է իրականացնում շուրջ 20 ուղղություններով և 2023թ․ առաջին 9 ամիսների տվյալներով Հայաստանի Հանրապետության 79-րդ հարկատուն է։
Կարծիքներ