ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի 32 Stryker զրահափոխադրիչ՝ ռազմական օգնության նոր փաթեթով

ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի 32 Stryker զրահափոխադրիչ՝ ռազմական օգնության նոր փաթեթով

400 միլիոն դոլար արժողությամբ ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր փաթեթը նախատեսում է 32 «Ստրայկեր» զրահափոխադրիչի տեղափոխում։ Այս մասին երկուշաբթի հայտնել է   Associated Press գործակալությունը։

Նրա խոսքով, Վաշինգտոնը Կիև կուղարկի նաև հաուբիցային արկեր, Hydra-70 հրթիռներ, Hornet հետախուզական անօդաչու սարքեր, NASAMS կարճ և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգերի զինամթերք, HIMARS բազմակի հրթիռային կայաններ և Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։ Բացի այդ, ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի մոտ 28 միլիոն փամփուշտ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում