Համերգ Վանաձորում՝ նվիրված բաբաջանյական տարվան
Վանաձորի կամերային նվագախմբի նախաձեռնությամբ կազմակերպվել է համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: Համերգային միջոցառմանը մասնակցել են Վանաձորի երիտասարդական փողային նվագախումբը, ՎՊՀ «ԲԻԱՅՆԱ» երգչախումբը, Երիտասարդական փողային նվագախումբը: Երգերի կատարումներով հանդես եկան մենակտարներ Սերոբ Անտինյանը, Արմեն Ներսիսյանը, Արմինե Վիրաբյանը, Ալեքսեյ Ավետիսյանը, Արման Ավետիսյանը, Արգիշտի Վարդանյանը, Դավիթ Բեջանյանը, Նոնա Սարգսյանը, Տիգրան Երանոսյանը:
Համերգն անցավ ջերմ մթնոլորտում և բազում հաճելի պահեր պարգևեց հանդիսատեսին: Համերգին ներկա էին կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ տեղակալ Արփինե Մատինյանը, մշակույթի և սպորտի բաժնի ավագ մասնագետ Մանուշակ Քոչարյանը: Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգին բարձրակարգ կատարումների համար մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալագրեր հանձնվեցին ՎՊՀ «Բիայնա» երգչախմբի խմբավար՝ Սերգեյ Հարությունյանին, Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի կոնցերտմայստեր Սյուզաննա Փոթինյանին, Վանաձորի երիտասարդական փողային նվագախմբին:
Կարծիքներ