Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել, պատերազմը Շուշիի համար էր. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձավ այն հայտարարություններին, թե 44-օրյա պատերազմի հետևանքով հանձնվել է Շուշին։ Վարչապետը ընդգծեց՝ պատերազմը հենց Շուշիի համար է եղելև հավելեց, որ Շուշին Ադրբեջանին հանձնելու հարցը բանակցային սեղանին եղել է 1996թ–ից։
Նրա խոսքով` 1997թ–ից նախատեսվում էր հարցը բաժանել մի քանի մասերի` սկզբում Ղարաբաղի հարց, հետո խաղաղության պայմանագիր։
«2018թ–ի փաթեթով էլ է այդպես, 2016թ–ի փաթեթով էլ է այդպես։ Այդ փաթեթի մեջ շատ հստակ գրված է, որ այս նախնական սկզբունքները համաձայնեցնում են, հետո սկսվում է կառավարությունների միջև խաղաղության բանակցություններ։ Հիմա շատ կարևոր մի արձանագրում` ԼՂ ներկայացուցիչների մասնակցությանբ։ Այստեղ է, որ այդ «ԼՂ ներկայացուցիչներ» ասելով` նկատի էր առնվելու ԼՂ հայեր ու ԼՂ ադրբեջանցիներ։ Եվ այդ կարգավորման առաջարկով` ԼՂ ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ ու որևէ կարգավորում չէր լինելու` մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996թ–ից սեղանի շուրջ է եղել։ Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին։ Չէ՞ր հանձնելու` պատերազմ էր սկսվելու»,– ասաց Փաշինյանը։
«Ասում են կանգնեցնեիք պատերազմը։ Ինչու մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու մասին։ Կամ ասում են կանխեիք պատերազմը, ինչու մենք չէի՞նք մտածում կանխելու մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Ես մի քանի անգամ սա ասել եմ։ Եվ մեր տղաները, ովքեր ընկել են, փառք նրանց, նրանք կանգնել են այս իրավունքի համար։ Նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար։ Եվ այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, որովհետև, եթե այլ ճանապարհով գնանք Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր։ Հերիք է խաբենք իրար»,- շեշտեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ շատ է ասվում՝ ժամանակին կանգնեցնեիք պատերազմը։ Ըստ վարչապետի, առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել.
«Ասում են կանգնեցնեիք պատերազմը։ Ինչու մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու մասին։ Կամ ասում են կանխեիք պատերազմը, ինչու մենք չէի՞նք մտածում կանխելու մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Ես մի քանի անգամ սա ասել եմ։ Մեր տղաները, ովքեր ընկել են, փառք նրանց, նրանք կանգնել են այս իրավունքի համար։ Նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար։ Եվ այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է: Եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք։ Փառուխի դեպքերը ձեզ օրինակ` կտոր–կտոր։ Հերիք է խաբենք իրար»,- շեշտեց Փաշինյանը՝ հայտարարելով, որ իշխանությունն իրականում պատերազմել է ոչ թե տարածքներ հանձնելու, այլ հակառակը` չհանձնելու համար։
Կարծիքներ