Արման Եղոյանը Վեհաժողովի անդամ բոլոր 55 երկրներին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր Վեհաժողովի անդամ բոլոր 55 երկրներին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը։
«Այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովի հեռավար նիստում ներկայացրի Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Մանրամասն անդրադարձա տարածաշրջան ջիհադիստ ահաբեկիչների ներթափանցման և Արցախի քաղաքացիական բնակչության դեմ կասետային ռումբերի կիրառման փաստին։
Կոչ արեցի Վեհաժողովի անդամ բոլոր 55 երկրներին, որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ամենակարճ ճանապարհ, ճանաչել Արցախի անկախությունը»,- գրել է նա։
Կարծիքներ