Չինաստանն արգելափակել է Signal-ը

Չինաստանն արգելափակել է Signal-ը

Չինաստանն արգելափակել է Signal հավելվածը: Հավելվածի օգտատերերը չեն կարողացել հասանելիություն ստանալ առանց VPN-ի, հաղորդում է AFP –ը:

GreatFire.org կայքի տվյալներով, որը հետեւում է Չինաստանում օնլայն ցենզուրային, Signal վեբ կայն արգելվել է մարտի 15-ից՝ չնայած նրան, որ այն նախկինի պես հասանելի է Չինաստանի App Store-ումԼ

Sensor Tower հետազոտական ընկերության տվյալներով՝ հաջորդ օրը iOS-ի համար հավելվածի տարբերակը Չինաստանում ներբեռնել են ավելի քան 510 000 անգամ:

Անցած ամիս Չինաստանը փակել է Clubhouse հավելվածը՝ աուդիոհարթակ, որը կարճ ժամանակում հայտնի է դարձել երկրում:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում