Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ
Կառավարության այսօրվա նիստում՝ օրակարգի 32-րդ հարցով Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջինիս շնորհավորեց և հաջողություն մաղթեց, Մեխակյանն էլ նշեց, որ իր համար մեծ պատիվ է և մեծ պատասխանատվություն ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը:
«Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին ամեն ինչ անելու եմ, որպեսզի արդարացնեմ ինձ վստահող մարդկանց և մարզի բնակչության ակնկալիքները»,- ասաց Մեխակյանը:
2020 թվականի դեկտեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ։ Նույն թվականի դեկտեմբերի 4-ին նա վայր էր դրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի իր մանդատը։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին ազատվել է պաշտոնից։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը Խոյ համայնքում և ընտրվել Խոյի համայնքապետ։
Կարծիքներ