Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են Կոպենհագենում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են ունեցել Կոպենհագենում: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ կից լուսանկար հրապարակելով:
«Կոպենհագենում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- սոցցանցի իր էջում գրել է վարչապետը:
Վարչապետը հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին:
Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:
Կարծիքներ