Սիսիանի «Զանգեր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել
 
            Օգոստոսի 23-ին, ժամը 14։06-ին Սյունքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի «Զանգեր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:38-ին, մարվել՝ 17:18-ին: Այրվել է մոտ 17 հա հնձած ցորենի արտ։


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ