Եռացատկի աշխարհի կրկնակի չեմպիոնը որակազրկվել է մեկ տարով

Եռացատկի աշխարհի կրկնակի չեմպիոնը որակազրկվել է մեկ տարով` որակազրկման ընթացքում մրցումների արգելքը խախտելու համար, հայտնում է Athletics Integrity Unit պաշտոնական կայքը։
Սահմանված պատժամիջոցների պատճառով մարզիկի 2015 թվականի մարտից մինչև 2016 թվականի մարտ արդյունքները չեղյալ են հայտարարվել, ինչը չի ազդել Դոհայի (2010) և Մոսկվայի (2013) աշխարհի առաջնություններում նվաճած նրա չեմպիոնական տիտղոսների վրա։
Տամգոն ոսկի է նվաճել նաև 2011 թվականին Փարիզում կայացած Եվրոպայի փակ առաջնությունում։ 2019 թվականի օգոստոսին այժմ 33-ամյա մարզիկը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
Կարծիքներ