Կոտայքի գյուղերից մեկում տան ննջարանի մահճակալին հայտնաբերվել է տղամարդու այրված ու մոխրացած դի
Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի տներից մեկում դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության, Պարեկային ծառայության աշխատակիցները, քննչական խումբը:
Ոստիկնանները նշված գյուղի առաջին փողոցի տներից մեկի սենյակում հայտնաբերել են այրված մահճակալ, որտեղ մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 52-ամյա Համլետ Բ․-ի այրված, մոխրացած դին։
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է մահացածի եղբայրը։
Կարծիքներ