ԱՄՆ համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է

ԱՄՆ համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է

Առնվազն մեկ մարդ զոհվել է, մի քանիսը` վիրավորվել Լուիզիանայի Գրեմբլինգ նահանգի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին կիրակի հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով համալսարանի ներկայացուցչին:

Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Համալսարանում շրջանավարտների հանդիպման ժամանակ կրակոց է լսվել: Նախնական տվյալներով՝ մահացածը ուսանող չէր: 

Ինչպես նշում է հեռուստաալիքը, երկուշաբթի ուսումնական հաստատությունը չեղյալ է հայտարարել բոլոր դասերը, ինչպես նաև դադարեցրել է միջոցառումները շրջանավարտների հանդիպման կապակցությամբ:

Կրակողը չի ձերբակալվել: Նահանգի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում