Հունաստանում գործադուլներ են սկսվել աշխատանքային օրենսդրության մեջ փոփոխությունների դեմ
Մայիսի 6-ին Հունաստանում բողոքի ակցիաներ եւ գործադուլներ են անցկացվում աշխատանքային օրենսդրության մեջ մտցված փոփոխությունների դեմ: Այդ մասին հաղորդել են եվրոպական ԶԼՄ-ները:
Բողոքի ակցիաները պլանավորվել են ոչ միայն Աթենքում, այլեւ երկրի մյուս խոշոր քաղաքներում: Բացի այդ, աշխատողների արհմիությունները որոշել են սահմանափակել հասարակական տրանսպորտի աշխատանքը երկրի մայրաքաղաքում: Մի շարք ավիաչվերթեր չեղարկվել կամ հետաձգվել են ավելի ուշ ժամկետներ: Գործադուլը նաեւ վերաբերել Է լաստանավերի աշխատանքին: Բողոքի մասնակիցները դժգոհ են աշխատանքային օրեենսդրության պլանավորվող բարեփոխումից:
Փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են հեռավար աշխատանքի կանոններին: Աշխատողների արհմիություններն այն կարծիքին են, որ բարեփոխումը վատթարացնում Է իրենց վիճակը եւ աշխատանքի պայմանները: Կառավարության ներկայացուցիչ Արիստոտելիա Պելոնին նախօրյակին հայտարարել Է, որ բարեփոխումը «կնորացնի օրենսդրությունն ընթացիկ դարի իրողություններին համապատասխան եւ աշխատակիցների այսօրվա պահանջներին համապատասխան», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ