Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան–Հայաստան–Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը

Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան–Հայաստան–Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը

Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան–Հայաստան–Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Այսուհետ, ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՂՀ տարածք առանց հիմք ներկայացնելու։

Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ այս պահի դրությամբ, փաստացի դեռ գործում է միայն Ակտաու–Երևան–Ակտաու երթուղին։

Նախնական տվյալներով, Նուր–Սուլթան–Երևան–Նուր–Սուլթան երթուղին գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ քանակությամբ ուղևորներ։

Ղազախստան–Հայաստան–Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր 2020 թ․ հունվարի 21-ից նախ տեխնիկական, ապա՝ COVID-19 համավարակի պատճառով։

Հայկական կողմը բազմիցս պաշտոնապես դիմում էր այն վերականգնելու հարցով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում