Էրդողանը նորից դատի է տվել ընդդիմադիր առաջնորդին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ, գրում է Ermenihaber-ը։
Ըստ թուրքական մամուլի, Էրդողանը ընդդիմադիր առաջնորդից 500.000 թուրքական լիրա (մոտ 57․586 ԱՄՆ դոլար) է պահանջում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Պատճառը նախօրեին մեջլիսում ունեցած ելույթում Էրդողանի հասցեին Քըլըչդարօղլու հնչցրած վիրավորական արտահայտություններ էին:
Հայցում նաև նշվում է, որ ԺՀԿ առաջնորդը խախտել է Էրդողանի անձնական իրավունքները:
Հիշեցնենք, որ վերջին տասնամյակում Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից ռեկորդային թվով դատական հայցեր են ներկայացվել, որոնց ճնշող մեծամասնությունն ավարտվել է հօգուտ Էրդողանի։
Արդյունքում Քըլըչդարօղլուն թուրքական տարբեր դատարանների որոշումներով պարտավորվել է միլիոնավոր լիրայի փոխատուցում վճարել Էրդողանին՝ իր ելույթներում վերջինիս ուղղված գրեթե բոլոր բացասական կամ քննադատական արտահայտությունների համար։
Կարծիքներ