Հյուսիսային Հնդկաստանում լրագրողը վարակվել է կորոնավիրուսով և մահացել` սպասելով հոսպիտալացման
Հյուսիսային Հնդկաստանից լրագրող Վինայ Շրիվաստավան, որի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, մահացել է հիվանդանոցում ՝ ուղիղ եթերում տեղեկացնելով հոսպիտալացման իր փորձերի մասին: Այս մասին գրում է lenta.ru կայքը:
«Ես 65 տարեկան եմ: Բացի այդ, ես ունեմ սպոնդիլիտ (ողնաշարի բորբոքային հիվանդություն), որի պատճառով ինձ մոտ թթվածնի մակարդակը ընկել և հասել է 52-ի: Հիվանդանոցի լաբորատորիայում ոչ ոք, այդ թվում՝ բուժող բժիշկը հեռախոս չի վերցնում »,-բողոքել է նա:
94-ից ցածր արյան թթվածնի հագեցվածությունը համարվում է տագնապալի նշան կորոնավիրուսով վարակված մարդկանց համար: Միաժամանակ Շրիվաստավան նշել է, որ իրեն թույլ չեն տալիս մտնել հիվանդանոց:
«Հիմա ես թթվածնի 50 մակարդակ ունեմ, և հիվանդանոցի անվտանգության աշխատակիցը ներս չի թողնում ինձ»,-գրել է լրագրողը:
Իր վիճակի մասին նա վերջին անգամ հայտնել է ապրիլի 17-ի կեսօրին: Շրիվաստավան տեղեկացրել է, որ արյան մեջ թթվածնի մակարդակը շարունակում է ընկնել : Դրանից քիչ ժամանակ անց նա կյանքից հեռացել է:
Կարծիքներ