Երևանի ենթակայության բոլոր պոլիկլինիկական ծառայությունները և շտապ օգնության ծառայությունը ապահովվել են ժամանակակից շարժական թվային ռենտգեն սարքերով
Երևանի ենթակայության բոլոր պոլիկլինիկական ծառայությունները և շտապ օգնության ծառայությունը ապահովվել են ժամանակակից շարժական թվային ռենտգեն սարքերով:
Երևանի ենթակայության առողջապահական հաստատությունների վերազինման շարունակականության ապահովման նպատակով Երևանի 2022 թվականին բյուջեի «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռքբերում» ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 199.1 մլն դրամի 8 անուն, թվով 38 նոր բուժսարքավորումներ՝ այդ թվում 1 ստացիոնար, 7 շարժական թվային ռենտգեն:
Ռենտգեն սարքավորումները կշահագործվեն համապատասխան լիցենզավորման գործընթացի ավարտից հետո:
Երևանի շտապ օգնության ծառայությունը հագեցվել է նաև 2 նոր դյուրակիր ուլտրաձայնային հետազոտման սարքավորումներով՝ 2 տվիչով, քանի որ նախատեսվում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում ներդնել նոր՝ արտագնա ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտությունների իրականացման ծառայություն, որը հնարավրություն կտա շարժման սահմանափակումներով, անկողնային բուժառուներին, ինչպես նաև այլ ցանկացողների տնային պայմաններում իրականացնել նշված հետազոտությունները:
Երևանի ենթակայության թվով 9 պոլիկլինիկական ծառայությունները հագեցվել են նոր ուլտրաձայնային հետազոտման սարքավորումներով՝ 3 տվիչով, այդ թվում՝ էխոսրտագրության թվիչով:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲԸ-ին տրամադրվել է թվով 2 ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներ՝ 3 տվիչով:
Կարծիքներ