Բունդեսլիգա. «Բավարիան» 10 հոգով հաղթեց «Գրոյտեր Ֆյուրտին»
Գերմանական Բունդեսլիգայի 6 -րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս մրցել է «Գրոյտեր Ֆյուրտի» հետ և վստահ հաղթանակ տարել: Ֆյուրտ քաղաքում կայացած խաղն ավարտվել է մյունխենցիների՝ 3-1 հաշվով հաղթանակով, գրում է armsport.am-ը։
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 10-րդ րոպեին բացել է մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլերը, մոտ 20 րոպե անց Ջոշուա Կիմիխը խփել է մյունխենցիների երկրորդ գնդակն այս խաղում: Երկրորդ կեսի մեկնարկում «Բավարիան» մնացել է 10 հոգով. Բենջամին Պավարն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից:
«Բավարիան» գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: Մյունխենցիները 6 տուրում 16 միավոր են վաստակել և «Վոլֆսբուրգին» գերազանցում են 3 միավորով, բայց «գայլերը» մեկ խաղ պակաս են անցկացրել: «Գրոյտեր Ֆյուրտը» եզրափակում է աղյուսակը՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր:
Կարծիքներ