Թուրքիան և Ուկրաինան պատրաստվում են հիմնել ուղղաթիռների սպասարկման կենտրոն
Անկարան և Կիևը նոր համագործակցության շրջանակներում պատրաստվում են Թուրքիայում ստեղծել Մի-8/17 ընտանիքի ուղղաթիռների սպասարկման կենտրոն։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Defense News-ը։ Այս տարվա օգոստոսի սկզբին Թուրքիայի ավիացիոն ասոցիացիան (Turkish Aeronautical Association) Укрспецэкспорт-ը կնքել են պայմանագիր, որի համաձայն պատրաստվում են նախնական փուլում Թուրքիայի տարածքում վերանորոգել թուրքական ժանդարմերիայի 18 «Մի -17» ուղղաթիռ: Աշխատանքներն իրականացնելու համար Անկարայում նոր վերանորոգման և սպասարկման բազա է կառուցվելու։
Ուկրաինական «Мотор-Сич» ձեռնարկությունը արտադրելու է պահեստամասեր և իրականացնելու է շարժիչների փորձարկումը: Նշվում է, որ թուրքական կողմը վերանորոգման աշխատանքներում աստիճանաբար փորձելու է ավելացնել իր մասնաբաժինը, քանի որ պատրաստվում է զարգացնել պահեստամասերի սեփական արտադրությունը։ Արդյունքում, Թուրքիայի ավիացիոն ասոցիացիան հույս ունի դուրս գալ հսկայական միջազգային շուկա և շահել մոտ երկրներում, հատկապես Մերձավոր Արևելքում և Ասիայում օգտագործվող մոտ 1500 Mi-17 ուղղաթիռների սպասարկման պատվերները: Ենթադրվում է, որ Լիբիան, Պակիստանը և Ադրբեջանը կլինեն հիմնական պատվիրատուները: Նկատենք, որ սա ուկրաինական ընկերությունների միակ նախագիծը չէ թուրքական ավիացիայի զարգացման գործում: Թուրքիան նաև ցանկանում է ուկրաինական շարժիչներ տեղադրել իր հարվածային ուղղաթիռների և «Բայրաքթար» նոր անօդաչու թռչող սարքերի վրա:
Կարծիքներ