Լարիսա Դոլինան պատասխանել է ֆոտոշոփի պատճառով իր հասցեին հնչած քննադատություններին

Լարիսա Դոլինան պատասխանել է ֆոտոշոփի պատճառով իր հասցեին հնչած քննադատություններին

Ռուս երգչուհի Լարիսա Դոլինան պատասխանել է համացանցի օգտատերերի քննադատությանը, որոնք երգչուհու արտաքինում էական փոփոխություններ են նկատել: Այս մասին հայտնում է «Дни.ру»-ն։

Դոլինան հերքել է այն տեղեկությունը, թե սոցցանցերում հրապարակվող լուսանկարները ռեթուշինգ են արվում։ Երգչուհու խոսքով՝ ինքը բժիշկների հետ խորհրդակցել է սննդի համակարգի շուրջ եւ նիհարել է միջանկյալ սովի շնորհիվ:

«Բոլորը պնդում են, որ Instagram-ում հրապարակված լուսանկարները ենթարկվում են ռեթուշի։ Եվ քչերն են հավատում ինձ, ցավոք, որ դա այդպես չէ, որ երբեք չեմ օգտագործել ֆոտոշոփ։ Գաղտնիքը պարզ է․ լավ լույս գումարած իմ քաշը՝ մինուս 21 կգ։ Անհրաժեշտ է հետեւել ձեզ՝ օգտագործել բոլոր տեսակի դիմակներ, փաթաթումներ: Կանացի այդ բոլոր գործերը։ Իսկ շատ կանայք ծուլանում են, այդ իսկ պատճառով էլ քննադատում են ինձ», — բացատրել է երգչուհին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում