Շինաշխատանքների բնականոն հունը որևէ կերպ չպետք է խոչընդոտվի. Սուրեն Պապիկյան
Այսօր կարևոր հանդիպում ունեցա ճանապարհաշինարարություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
«Քննարկեցինք հանրապետությունում շինաշխատանքների ընթացիկ վիճակը, բարձրաձայնվեցին առաջացած խնդիրները ու դրանց լուծման արդյունավետ տարբերակները:
Ընդգծել եմ, որ շինաշխատանքների բնականոն հունը որևէ կերպ չպետք է խոչընդոտվի: Ավելին` դրանք պետք է ընթանան առավել մեծ ծավալներով և որակի նկատմամբ բարձր հսկողությամբ:
Շինաշխատանքների պատասխանատուներին հորդորս է նաև մեր երկրի համար հատկապես վճռորոշ այս ժամանակաշրջանում դրսևորել առանձնակի սրտացավություն հանձն առած գործի նկատմամբ և սեփական նպաստը ունենալ հայրենիքի շենացման գործում` այս տարի նպատակադրված ցուցանիշները պատվախնդրորեն ապահովելով»,- գրել է նա:
Կարծիքներ