Մեսսին բացատրել է, թե ինչու է նոր ակումբում ընտրել 30 համարը
Ֆրանսիական ՊՍԺ -ի արգենտինացի նորեկ Լիոնել Մեսսին բացատրել է մայրաքաղաքային ակումբում խաղային համարի ընտրությունը: Այս մասին հայտնել է Газета.ру-ն։
Փարիզցիների համար հարձակվողը հանդես կգա 30 -րդ համարի ներքո:
«30 -ը «Բարսելոնայում» ունեցած առաջին համարն էր: Այսքան տարի անց, տեղափոխվելով ՊՍԺ, ես զգում եմ նորի նույն զգացումը կյանքում»,-ասել է Մեսսին:
Հետաքրքիր է, որ Լիգա 1 -ում դարպասապահներին հատկացվում է 30-րդ համարը: Բայց լիգայի ղեկավարությունը բացառություն արեց, որպեսզի Մեսսին ընտրի այս թիվը:
Կարծիքներ