ՄԱԿ-ը չի դադարեցնում իր գործունեությունն Ուկրաինայում
Միացյալ ազգերի կազմակերպությունը չի դադարեցնում իր գործունեությունն Ուկրաինայում՝ երկրում անվտանգության վատթարացման պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին:
«Ես կարող եմ հաստատել, որ ՄԱԿ-ը չի դադարեցրել իր գործունեությունն Ուկրաինայում»,-ասել է Վելուչին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ ասել է, որ առավոտյան ճշգրիտ կառավարվող զենքերով զանգվածային հարված է հասցվել ուկրաինական ենթակառուցվածքի օբյեկտներին:
Կարծիքներ