Արմեն Ռուստամյանը Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում
Դեռևս մի քանի օր առաջ հայտնել էինք, որ «Դաբռո» ստանալու Արմեն Ռուստամյանը մեկնել էր Մոսկվա։
Թերևս փաստ է, որ այս օերին փողոցում հակաիշխանական ցույցեր իրականացնող ընդդիմությունն ամեն գնով ցանկանում է իշխանություն զավթել։ Եվ հենց այս նպատակով էր օրեր առաջ Մոսկվա մեկնել Արմեն Ռուստամյանը։ Սակայն Մոսկվայում Արմեն Ռուստամյանին հաջողվել է հյուրանոցի համարում հանդիպել ՌԴ պետական ապարատի ընդամենը մի ցածրաստիճան պաշտոնյայի հետ, ով Ռուստամյանին հայտնել է, որ ոչնչով չի կարող օգնել, և որ Կրեմլը շարունակելու է աշխատել Փաշինյանի հետ, իսկ դրա վառ ապացույցը Փաշինյանի վերջին այցի ժամանակ ռուսական կողմի կազմակերպած ճոխ ընդունելությունն էր, գրում է MediaNews-ը։
Ըստ աղբյուրի՝ արդյունքում, «դաբռո»-յի հետևից Մոսկվա մեկնած Ռուստամյանը վերադարձել է դատարկաաձեռն, այդպես էլ չստանալով բաղձալի «դաբռոն»։
Ստորև ներկայացնում ենք բացառիկ կադրեր «դաբռոյի» հետևից Մոսկվա մեկնած Արմեն Ռուստամյանից՝ կադրերն արված են «Պրեզիդենտ» հյուրանոցում, գրում է կայքը։
Կարծիքներ