Կանադացի դիզայներներն առաջարկում են կառուցել Լուսնի ահռելի կրկնօրինակի տեսքով ռեզորթ
Կանադացի դիզայներներ Մայքլ Հենդերսոնն ու Սանդրա Մեթյուսը ներկայացել են աննախադեպ նախագիծ, համաձայն որի՝ կկառուցվի Երկրի բնական արբանյակի՝ Լուսնի ահռելի կրկնօրինակի տեսքով ռեզորթ:
Ինչպես գրում է Luxury Launches-ը, դրա ներսում կլինեն թատրոններ, սպա սրահներ, հյուրանոցներ, առևտրի սրահներ, համերգասրահներ: Դրա կառուցման արտոնագիր է տվելու Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում Պարսից ծոցի երկրներում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
516 000 քմ մակերեսով շինությունը կկոչվի MOON և կունենա ֆուտուրիստիկ դիզայն: Դրա պարագիծը կկազմի 198 մ:
Կարծիքներ