«Պլանի գլխում» 21-րդ դարում ունենալ Ագրարային համալսարան, դա նոնսենս է. վարչապետը՝ ՀՀ-ում գյուղատնտեսույան վիճակի մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Կառավարության կողմից վերջին տարիների ընթացքում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ իրականացված մի շարք ծրագրերով և միջոցառումներով: Պատգամավորը նշեց, որ գյուղական մի շարք համայնքներում գյուղատնտեսական ոլորտի մասնագետների պակասը խոչընդոտում է գործընթացը:
Ի պատասխան Խաչատրյանի դիտարկման, ՀՀ վարչապետը նշեց՝ Հայաստանում կան գյուղատնտեսական բիզնեսով զբաղվող ընկերություններ, որոնք Եվրրոպայից ժամը 700 եվրոյով մասնագետ են հրավիրում:, որպեսզի իրենց խորհուրդ տա, թե ինչպես մոշ, ելակ, տանձ կամ ծիրան աճեցնել:
«Ինչու այն տեղերում, որտեղ ժամը 700 եվրոյով աշխատանքի կարիք կա, այնտեղ էլ մասնագետները չեն գնում: Այս դիլեմաները մեր խորին համոզմամբ հնարավոր է լուծել միայն բուհական համակարգի խորը եւ համապարփակ բարեփոխումների միջոցով:
«Պլանի գլխում» 21-րդ դարում ունենալ Ագրարային համալսարան, դա նոնսենս է, որովհետև ժամանակակից բոլոր ագրարային համալսարանները շրջապատված են ոչ թե այլ շենքերով, հյուրանոցներով, սրճարաններով, այլ շրջապատված են հարյուրավոր հեկտարներով հողատարածքներով, որտեղ կան ֆերմաներ, այգիներ, էքսպերիմենտալ տարածություններ։
Նաև սա է պատճառը, որ մենք մշակում ենք իրականացնելու համար ակադեմիական քաղաքի գաղափարը, որտեղ համոզված կլինենք, որ պատրաստվում են պատշաճ մասնագետներ, պատշաճ մեխանիզմներով պետությունը խթանում է նրանց ծառայությունները հասանելի դարձնելու ուղղությամբ»,- նշեց Փաշինյանը:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանում եղած գյուղատնտեսությունը չունի հեռանկար.«Ամեն տեղ տանենք 5 անասնաբույծ, 6 անասնաբույժ կանգնեցնենք, այդ գյուղատնտեսությունը այդ մեթոդաբանությամբ չունի հեռանկար։ Դա մոտավորապես նույնն է, եթե մենք փորձենք, կներեք էլի, ես մեկ-մեկ սուր բաներ եմ ասում, հետո փոթորիկներ են առաջանում, դինոզավրերի ֆերմա ստեղծենք։ Մանավանդ, այդպիսի չհաջողված փորձեր արդեն ունեցել ենք»:
Կարծիքներ