Յուֆեյ Չժանն ամենաշատ մեդալն է նվաճել ՕԽ-2024-ում
Չինացի լողորդ Յուֆեյ Չժանը դարձել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի մարզիկների շրջանում ամենաշատ մեդալների քանակով ռեկորդակիրը։
Մարզիկը նվաճել է 6 մեդալ (1 արծաթ, 5 բրոնզ)։
Կիրակի օրը՝ օգոստոսի 11-ին, ավարտվեց Փարիզի ամառային Օլիմպիական Խաղերի մրցութային ծրագիրը։ ՕԽ-ի շրջանակում վերջին եզրափակչում ամերիկացի բասկետբոլիստները հաղթեցին ֆրանսիացիներին։ Այս հաղթանակը ԱՄՆ-ին թույլ տվեց մեդալային հաշվարկում շրջանցել Չինաստանին՝ արծաթե մեդալների քանակով առավելության շնորհիվ՝ 44/27: Երկու երկրներն էլ ՕԽ-ն ավարտեցին նույն թվով ոսկե մեդալներով՝ 40-ական: Երրորդ տեղում Ճապոնիայի Օլիմպիական հավաքականն է։
Հայաստանի Օլիմպիական հավաքականը մեդալներ նվաճած 91 հավաքականների թվում 66-րդն է` 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով։
Կարծիքներ