Ալեն Սիմոնյանը դատապարտել է Անի Գևորգյանի նկատմամբ կիրառված բռնությունը

Ալեն Սիմոնյանը դատապարտել է Անի Գևորգյանի նկատմամբ կիրառված բռնությունը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում այսօր դատապարտել է լրագրող Անի Գևորգյանի աշխատանքային գործունեության խոչընդոտումը:

«Դատապարտում եմ Անի Գևորգյանի նկատմամբ նման վարքագիծը, մարդիկ չեն հասկացել՝ ինչ է հեղափոխությունը»,- նշել է նա։ 

Սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավային հերթական օրվա իրադարձությունները լուսաբանող լրագրող Անի Գևորգյանի վրա հարձակում էին գործել մի խումբ քաղաքացիներ, որոնցից ամենաագրեսիվը եղել էր մի կին, որն ավելի վաղ նույնպես աչքի էր ընկել լրագրողների հասցեին հնչեցրած սպառնալիքներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում